Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց

Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, դեկտեմբերի 15-ին մայրաքաղաքում իրականացրել են համալիր միջոցառում. նպատակը եղել է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց հայտնաբերելը, որոնք մեթադոն թմրամիջոց օգտագործելուց անմիջապես հետո մեքենա էին վարել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հիշյալ ծրագրում ընդգրկված անձինք զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվեց նման 5 անձ։ Նրանց վարած մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին