Ոչ սիրել, ոչ էլ մերժել. աշխատել․ «Առավոտ»

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Ոչ սիրել, ոչ էլ մերժել. աշխատել․ «Առավոտ»

Այսօր Պուտինը, Լուկաշենկոն եւ մյուսները ժամանելու են Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ համաժողովին: Մեր քաղաքական դաշտի «արեւմտամետ» հատվածը, կարծում եմ՝ ոչ առանց իշխանությունների խրախուսման, ցույցեր է անելու մասամբ փողոցում, իսկ հիմնականում՝ ֆեյսբուքում: Այնպես չէ, որ այդ համաքաղաքացիների ասածներն ամբողջությամբ սխալ են. վերը նշված երկու ղեկավարներն իրենց «գահերին» են նստած՝ համապատասխանաբար 22 եւ 28 տարի ու ստեղծել են կարծր ավտորիտար քաղաքական ռեժիմներ, որոնք պատմական առումով որեւէ հեռանկար չունեն: Պուտինը նաեւ ագրեսիա է ձեռնարկել հարեւան պետության դեմ եւ խրվել է անիմաստ, կործանարար պատերազմի մեջ: Լուկաշենկոն նրան այդ գործում հնարավորինս աջակցում է:

Այդ ամենն արձանագրելով հանդերձ՝ ես համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ համար ամբողջությամբ անիմաստ կառույց է: Ավելի ճիշտ՝ ռազմական առումով, այո, անիմաստ է՝ կազմակերպությունը չէր պաշտպանում եւ չի պաշտպանելու մեզ ադրբեջանական ագրեսիայից: 2020 թվականին հուլիսի, այդպես կոչված, «տավուշյան մարտերի» ժամանակ մեր իշխանությունները պետք է որ դա հասկանային: Բայց քաղաքականությունն ավելի բարդ եւ ավելի նուրբ առարկա է, քան առօրյա կենցաղային փնթփնթոցը՝ «վայ, ռուսը մեզ քցեց»: Քաղաքական առումով ՀԱՊԿ-ն իմաստ ունի՝ դա մի հարթակ է, որտեղ պետք է աշխատել ճիշտ այնպես, ինչպես եւ ցանկացած այլ միջազգային կառույցում, եւ այստեղ էմոցիաներն ու բողոքները, մեղմ ասած, անտեղի են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/11/23/1306334/

© 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին