Շերոն Սթոունը ցուցադրել է գեղանկարչության ոլորտում ունեցած հմտությունները

Շերոն Սթոունը ցուցադրել է գեղանկարչության ոլորտում ունեցած հմտությունները

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը ցուցադրել է դիմահարդարման վրձիններով ստեղծած իր տպավորիչ կտավը, գրում է Daily Mail-ը։

Հանգստյան օրերին կինոաստղը Instagram-ի իր հետևորդներին հայտնել է, որ որոշել է փոքր-ինչ ժամանակ տրամադրել իր հոբբիին՝ գեղանկարչությանը և ցուցադրել է իր աշխատանքի արդյունքը։

62-ամյա լեգենդար դերասանուհին կտավն անվանել է «Մայր երկիր»՝ շնորհակալություն հայտնելով Iconic London կոսմետիկ ապրանքանիշին` իրենց վրձինների համար:

Իր կտավում դերասանուհին վրձնել է երկինք, բլրապատ և ժայռոտ տարածքներ։

https://www.tert.am/am/news/2021/03/02/Sharon-Stone/3540579

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին