Նորոգվում է Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի կտուրը

Նորոգվում է Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի կտուրը

Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի կտուրը կնորոգվի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով:

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ազատանում, այցելել մարզադպրոց, հանդիպել աշխատակազմին ու սաներին. «Առաջին անգամ, երբ այցելեցի մարզադպրոց՝ ԱԺ պատգամավոր էի, և խոստացա խնդրի լուծմանը հետամուտ լինել: Դեռ այն ժամանակ հանդիպել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և նախկին մարզպետի հետ։ Հիմա արդեն կարող ենք նախանշել առաջին քայլերը, 7 մլն-ից մի փոքր ավել գումար կուղղվի կտուրի նորոգման նպատակին»,- նշեց մարզպետը`  տեղեկացնելով, որ կտուրի նորոգումը խնդրի լուծման առաջին քայլը կարելի է համարել, այնուհետև միջոցներ կձեռնարկվեն ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին