Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ՝ հանդիպելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Նրան դիմավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպմանը քննարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: