«Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները

«Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները

«Նաղաշ» անսամբլը հունվարի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները:

Ծրագրում կհնչեն 13-րդ դարի հայ բանաստեղծ Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված «Աստվածային իմաստության երգեր» ժողովածուի ստեղծագործությունները՝ ընդգրկելով նաև ստեղծագործություններ «Կարոտի երգեր» ժողովածուից:

«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։

«Նաղաշ» անսամբլի կազմում հանդես են գալիս Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո),Տաթևիկ Մովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ),  Հարություն Չքոլյանը (դուդուկ, շվի, պկու), Արամայիս Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ, դափ), Ջոն Հոդյանը (կոմպոզիտոր, դաշնամուր)։

 

Միացիր մեր կայքին