Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցն Ադրբեջան

Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցն Ադրբեջան

Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն՝ Ադրբեջանի Հանրապետության ձեռներեցների (գործատուների) ազգային կոնֆեդերացիայի նախագահ Մամեդ Մուսաևի հետ հանդիպման ժամանակ, գրում է Грузия Онлайн-ը: Հանդիպման ընթացքում դեսպանը հանդես է եկել առաջարկությամբ՝ գործարար համաժողով անցկացնել ադրբեջանա-վրացական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակներում: Ընդգծելով եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով գործարար կապերի շարունակականության կարևորությունը, Մուսաևն առաջարկել է համատեղ գործարար համաժողով անցկացնել 3 երկրների գործարարների մասնակցությամբ: Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ գործարար համաժողովի նախօրեին կազմակերպական հարցերի լուծման վերաբերյալ:

https://factor.am/346915.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին