Մոնակոյի և Էվերթոնի նախկին հարձակվողը կարող է դառնալ Բարսեղյանի և Հարոյանի թիմակիցը
Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Լասինա Տրաորեի ծառայություններն առաջարկվել է «Աստանային», հաղորդում է Meta-ratings.kz-ն:
30-ամյա հարձակվողի վերջին ակումբը «Բանդարմասպորն» էր Թուրքիայի առաջին լիգայից:
Ավելի վաղ Տրաորեն խաղացել է այնպիսի հայտնի ակումբներում ինչպիսիք են «Մոնակոն», «Էվերթոնը» և ԲԿՄԱ-ն:
Նշվում է, որ «Աստանային» լավ ու փորձառու հարձակվողի կարիք ունի, բայց Տրաորեի տրանսֆերը ուղղակիորեն կախված կլինի նրա ֆինանսական ախորժակից, քանի որ մայրաքաղաքային ակումբն չի կարող մեծ գումարներ առաջարկել, հայտնում է աղբյուրը:
https://www.tert.am/am/news/2021/03/02/football/3540569