Մոդեստ Կոլերովը խոսել է Արցախի մասին
Անդրկովկասում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը կարևոր դեր է կատարում տարածաշրջանում ուժերի ապագա հավասարակշռության համար: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ կարծիք է հայտնել գործակալության գլխավոր խմբագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
«Դա ծանր պատմական աղետ է Ռուսաստանի շահերի համար: Ես չեմ ուզում այստեղ նմանակել գործիչներին, ովքեր դա պարտություն են համարում: Ռուսաստանը բավարար ռազմաբազաներ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, որպեսզի իրեն հանգիստ զգա: Սակայն այնուամենայնիվ, Հայաստանում ձևավորված քաղաքական աղետը ոչնչացնում է Ղարաբաղը, վերացնում է ուժերի հավասարությունն Անդրկովկասում: Ռուսաստանն ազդեցության գործիքներ չունի, աշխարհասփյուռ հայությունը նույնպես նման ազդեցության միջոցներ չունի: Հայաստանի ներսում իշխանության այլընտրանք չի ստեղծվել և կարծում եմ՝ մոտ ապագայում չի ստեղվի», – կարծիք է հայտնել Կոլերովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի պարտությունը Ղարաբաղում անվերականգնելի վնաս կհասցնի տարածաշրջանում շահերի հավասարկշռությանը:
«Անդրկովկասում հավասարկշռություն է անհրաժեշտ: Առանց Ղարաբաղի հավասարակշռություն չի լինի: Առանց Ղարաբաղի Հայաստանում լիարժեք ինքնիշխան պետականություն չի լինի: Այն կդառնա դեկորատիվ և սիմվոլիկ»,- նշել է Կոլերովը:
https://www.tert.am/am/news/2021/03/03/kolerov/3542122