Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է  «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը.

«Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, որն ունի տպավորիչ միջավայր և հետաքրքիր մոտեցումներ: Անշուշտ, այս ամենը Ձեր և թանգարանի անձնակազմի անխոնջ աշխատանքի արդյունքն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր նվիրված աշխատանքի և կարևոր գործունեության համար»:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Ռուզան Սարյանն անդրադարձել են թանգարանում առկա իրավիճակին, ընթացող աշխատանքներին, առաջիկայում նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Կողմերը քննարկել են նաև առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին թանգարանի գործունեության բարելավմանն ուղղված արդյունավետ քննարկման համար: Տնօրենը նախարարին է ներկայացրել թանգարանի հրատարակած Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված «Չարենց-Սարյան» խորագրով պատկերագիրքը:

Նախարար ժաննա Անդրեասյանի հրամանով՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյա հոբելյանի կապակցությամբ «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

«Կրկին շնորհակալություն Ձեր աշխատանքի և  ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար»,-  հանձնելով պարգևը՝ նշել է նախարարը:

Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հավելել, որ պատրաստ է մշտապես իր գիտելիքներով և կարողություններով ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին