Մյանմարում տեղի ուեցող ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 18–ի

Մյանմարում տեղի ուեցող ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 18–ի

Մյանմարի ռազմական հեղաշրջումից հետո սկսված ցույցերի ընթացքում զոհված քաղաքացիների թիվը հասել է 18–ի, հայտնում է Al Jazeera–ն։

Ենթադրվում է, որ ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 1000 ցուցարար։ Միջազգային մի շարք կառույցներ և տարբեր պետություններ արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին։ Ասիական մի շարք երկրներում հանրահավաքներ են կազմակերպվել՝  ի աջակցություն Մյանմարի ժողովրդի։

Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:

https://www.tert.am/am/news/2021/03/01/Myanmar/3539032

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին