Մյանմայում ազատ են արձակել ակցիայի ընթացքում ձերբակալված անձանց

Մյանմայում ազատ են արձակել ակցիայի ընթացքում ձերբակալված անձանց

Մյանմայի զինվորական իշխանություններն ազատ են արձակել 628 մարդու, որոնց ձերբակալել Էին զանգվածային բողոքներին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:

Գործակալությունը հայտում Է ականատեսների խոսքն այն մասին, որ Յանգոնի բանտից ավտոբուսները դուրս են բերում ձերբակալվածներին, որոնց մեծ մասը կազմում են բողոքի ակցիաների երիտասարդ մասնակիցները: Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով:

Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս բողոքի ակցիաների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից: Քաղաքական բանտարկյալների օգնության ասոցիացիայի տվյալներով՝ Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ոստիկանության ու զինվորականների միջեւ ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը փետրվարի 1-ից ի վեր հասել Է 250-ի:

Կալանավորվել եւ ազատազրկման Է դատապարտվել 2 665 քաղաքացի, եւս 2 290-ը ձերբակալված Է կամ գտնվում Է կալանավորման սպառնալիքի տակ: ՄԱԿ-ը հայտնել Է Մյանմայում բողոքավորների թվում 211 զոհերի մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել Է Մյանմայում դաժան բռնությունը զինվորականների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://armenpress.am/arm/news/1046979.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին