Մխիթար Զաքարյանը դեմ չէ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ունի վերապահումներ

Մխիթար Զաքարյանը դեմ չէ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ունի վերապահումներ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ըստ էության դեմ չէ, սակայն շեշտում է, որ դա պետք է արվի արժանապատիվ ձևով և ոչ հիմա:

Զաքարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երկաթուղու վերագործարկման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Իմ անձնական կարծիքով բոլոր ճանապարհներն էլ պետք է  բացվեն, աշխատեն, բայց  դա պետք է արվի արժանապատիվ ձևով՝ այն ժամանակ, երբ մեր պետությունը շտկած կլինի իր մեջքը, այս պարտությունից ուշքի եկած կլինենք և կկարողանանք բոլոր բարեկամ, ոչ բարեկամ, թշնամի հարևանների հետ հարաբերություններում հայկական պետական շահը առաջ տանել»,-ասաց Զաքարյանը:

Ըստ նրա՝ պետությունը պարտությունից դեռ ուշքի չի եկել: «Մենք պետք է ուժեղանանք, նոր կարողանանք հարաբերվել հարևանների հետ»,-ասաց պատգամավորը:

Զաքարյանի կարծիքով՝ հիմա ամենաանհարմար ժամանակն է գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին