Մխիթարյանը նոր, աստղային խաղընկեր կարող է ունենալ
«Ռոման» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։
La Repubblica-ի փոխանցմամբ՝ Հռոմի թիմի սեփականատերերը ցանկանում են ամռանը ձեռք բերել կա՛մ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդիին, կամ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին։
Իկարդիի ծառայություններով բացի «Ռոմայից» հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։
https://www.tert.am/am/news/2021/03/20/arm/3558680