Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: