Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանն ունի ուժ կիրառելու իրավունք իր տարածք ներխուժած ուժերի նկատմամբ. 1in

«Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանն ունի ուժ կիրառելու իրավունք իր տարածք ներխուժած ուժերի նկատմամբ: Այստեղ նաև պետք է հասկանալ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին խորհրդատվություններ ենթադրող նորմի հիման վրա, ոչ թե հարձակման ժամանակ փոխօգնություն ենթադրող նորմով: ՀԱՊԿ-ի մասով հարցը սպառված է, որովհետև ՀԱՊԿ-ը արձանագրել է, որ դիտարկում ենք, հետագա քայլեր կձեռնարկենք: Այդ նորմն ուրիշ բան չի ենթադրում: Այսինքն խնդիրը ՀԱՊԿ-ի տիրույթում չէ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել ռազմական փոխօգնության խնդրանքով, այլ դիմել է ընդամենը հարցի շուրջ քննարկումների նախաձեռնությամբ»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է արդյոք սահմանը հատածներին գերեվարել, դա ինչպե՞ս կմեկնաբանվի միջազգային իրավունքի տեսակետից:
Հարցին՝ ՄԱԿ-ին դիմելու հնարավորություն նույնպես ունի՞ Հայաստանը, Ա․ Խզմալյանը նշել է․ «Այո՛, և կարծես հիմա գնդակը հենց Հայաստանի դաշտում է: Այստեղ ես չգիտեմ, թե որքանո՞վ է ճիշտ «ուզել» բառն օգտագործելը: Գուցե ոչ միայն ուզելու, այլև կարողանալու մասին է խոսքը: Բայց, այո՛, Հայաստանն այդ բոլոր հնարավորություններն ունի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ 1in.am