Միշելն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Հանդիպմանը ընդգծվել է Եվրամիության աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային և դելիմիտացիային, տեղի է ունեցել մտքերի փոխանակում կոմունիկացիաների բացման, հումանիտար ոլորտի հարցերի վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի հայտարարության մեջ: