Մեր նպատակն է ստեղծել արևմտյան կորպորատիվ կառավարման ինստիտուտներ ունեցող կազմակերպություն. ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Մեր նպատակն է ստեղծել արևմտյան կորպորատիվ կառավարման ինստիտուտներ ունեցող կազմակերպություն. ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը

Սուվերեն ֆոնդերի միջազգային կազմակերպության (SWF) «Ամսվա ֆոնդ» խորագիրն այս անգամ անդրադարձել է Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ԱՆԻՖ), որին վերջերս շնորհվել  է Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) ասոցացված անդամի կարգավիճակ։  «Ամսվա ֆոնդ» խորագրի հարցերին պատասխանել է ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019 թվականին որպես Հայաստանի խոշոր պետական ակտիվներից մի քանիսի և ներդրումների համակարգման հոլդինգ: Ինչպե՞ս եք սահմանում ԱՆԻՖ-ը, և արդյո՞ք հիմնադրամը մոդելավորվել է որևէ սուվերեն ֆոնդի հիման վրա:

Երբ մենք ստեղծեցինք ֆոնդը, հիմնական մարտահրավերը օգտակարությունն էր, ոչ թե չափը: Մեզ պետք էր կամուրջ տեղական և միջազգային ներդրողների և Հայաստանի տնտեսության միջև։ Մեր հիմնական նպատակն էր ստեղծել արևմտյան կորպորատիվ կառավարման ինստիտուտներ ունեցող կազմակերպություն, ինչպիսիք են օրինակ անկախ խորհուրդը և ներդրումային կոմիտեն: Մենք հպարտ ենք, որ չորս տարի անց այս կառույցը կենսունակ է և արդյունավետ աշխատանքի օրինակ է, ինչը կարևոր է հատկապես աշխարհի այս հատվածում:

Ո՞րն Է ձեր կարծիքով ԱՆԻՖ-ի կառավարման ներքո ակտիվների օպտիմալ չափը, և ակնկալու՞մ եք ապագայում դրանց ավելացում:

Մենք իրականում չունենք թիրախային հաշվեկշիռ, բայց կցանկանայինք հասնել որոշակի աճի: Առայժմ մենք միայն ներդրումներ ենք անում Հայաստանում, բայց դա կփոխենք ապագայում։ Ինչ վերաբերում է հետագա ակտիվներին, մենք քննարկում ենք կառավարության հետ, բայց կարծում ենք, որ կարող ենք ավելի շատ արժեք բերել նոր նախագծերում՝ գործող ակտիվներ վերցնելու փոխարեն:

Ինչպե՞ս ստեղծվեց Էյր Արաբիայի հետ ձեր համատեղ ձեռնարկությունը, և ինչո՞վ է տարբերվելու Ֆլայ Արնան հայկական մյուս ավիաընկերություններից:

Ֆլայ Արան ներդրել է կորպորատիվ նոր մշակույթ, անվտանգության և հաճախորդների սպասարկման ստանդարտների առումով, և մենք հետագա աճի հավակնոտ ծրագրեր ունենք։ Հենց հիմա մենք Հայաստանը կապում ենք Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի հետ և ծրագրում ենք ընդլայնվել դեպի մայրցամաքային Եվրոպա և Արևելյան Ասիա՝ հատկապես Եվրոպան կապելով Հնդկաստանի հետ: Ընկերությունն այժմ ունի 80 աշխատակից և մեր ակնկալիքներից ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրել:

ԱՆԻՖ-ը Մասդարի հետ կնքել է համատեղ ձեռնարկության պայմանագիր Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման համար: Որքանո՞վ է կարևոր Բնապահպանական, սոցիալական կառավարչական (ԲՍԿ) կոմպոնենտը:

Մենք փնտրում ենք ցանկացած ակտիվ, որը կունենա շրջակա միջավայր արտանետումների առումով նվազ ազդեցություն և ավելի  դրական ԲՍԿ ներդրում մեր երկրում, այդ թվում, ոչ միայն թափոնների արդյունավետ կառավարման առումով: Մասդարի հետ գործարքը մինչ այժմ արված ամենակարևոր ծրագրերից է,  քանի որ այն արևային ֆոտովոլտային առաջին  ամենամեծ  կայանի կառուցման նախագծերից է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Կայանն արտադրելու է երկրի էլեկտրաէներգիայի 7%-ից քիչ պակաս էլեկտրաէներգիա։ Երկրորդ՝ մենք երկիր ենք բերել ոլորտում ճանաչված անուն և մենք սովորում ենք նրանց նշանակալի փորձից և երրորդ՝ մենք իրականացրեցինք նշանակալի գործարք՝ կայանի արտադրած մեկ ԿՎտ/ժ էլէներգիան կարժենա  ընդամենը 2,9 ԱՄՆ ցենտ:

ԱՆԻՖ-ը վերջերս դարձավ առաջին օտարերկրյա սուվերեն ֆոնդը, որը գրասենյակ հիմնեց Աբու Դաբիի ազատ գոտում՝ (ADGM)։ Արդյո՞ք սա ԱՄԷ կազմակերպությունների հետ ձեր տարբեր համատեղ ծրագրերի իրականացման արդյունքն է:

Մենք պարզապես մտածեցինք, որ այնքան շատ ընթացիկ քննարկումներ ունենք ԱՄԷ-ի կազմակերպությունների հետ, որ մեզ անհրաժեշտ է ֆիզիկական ներկայություն այնտեղ: Մենք դեռ վստահ չենք ինչ թիմ կլինի այնտեղ, բայց մենք տեղում ենք և ակտիվորեն աշխատում ենք։

Մյուս կողմից, ձեր մոսկովյան գրասենյակն այլևս նշված չէ ձեր կայքում: Ի՞նչ տեղի ունեցավ RDIF-ի (Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդ) հետ փոխհամաձայնագրի հետ:

Կազմակերպության հետ փոխըմբռնման հուշագիրը ուժը կորցրեց այս տարվա հունիսին և չի երկարաձգվել, և մենք որոշում ենք կայացրել դադարեցնել Մոսկվայի մեր գրասենյակի գործունեությունը։ Այլ համաձայնագրեր կամ ընթացիկ աշխատանք չունենք Ռուսաստանի ընկերությունների հետ։

Քանի՞ հոգի է աշխատում ԱՆԻՖ-ում, և ձեր կարծիքով ո՞րն է աշխատակիցների  օպտիմալ  քանակը:

Մենք շատ մոտ ենք  օպտիմալ քանակին՝ 55 աշխատակիցներով:

Ինչպե՞ս կգնահատեք ձեր ղեկավարության ներքո ԱՆԻՖ-ի 3,5 տարին և ինչպե՞ս եք համեմատում ձեր նախորդ աշխատանքային փորձի հետ, որպես ներդրումային բանկիր: Ի՞նչ կցանկանայիք, որ ԱՆԻՖ-ն իրագործի հաջորդ հինգ տարիների ընթացքում։

Մենք անընդհատ գնահատում ենք մեր ծրագրերի ազդեցության ցուցանիշները և մեր առաջին «Ազդեցության զեկույց»-ը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին՝ ընդգրկելով «ԲՍԿ+Ֆ», այսինքն ազդեցությունը, որ ԱՆԻՖ-ը և նրա ծրագրերն ունեցել են ԲՍԿ-ի վրա, ինչպես նաև մեր ֆինանսական ազդեցությունը երկրի վրա: Այսօր մենք շատ ավելի լավ կազմակերպված ենք, քան մի քանի տարի առաջ և ունենք երկու հոգի, որոնք զբաղված են հենց ազդեցության գնահատմամբ։ Անձամբ իմ ներկայիս պաշտոնն ավելին է, քան աշխատանք՝ համեմատած իմ նախորդ պաշտոնների հետ։ Ես հաճույքով եմ աշխատում, վայելում եմ այն ամենը, ինչ անում ենք ԱՆԻՖ-ում և սովորում բոլոր սխալներից: Ես ուզում եմ շարունակել  աշխատել ուժերիս ներածին չափով, հուսով եմ՝ ավելի քիչ սխալներով և ավելի շատ ձեռքբերումներով:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին