Մեկ օրում՝ 10 ավտովթար, 13 վիրավոր

Մեկ օրում՝ 10 ավտովթար, 13 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 15, խարդախության` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, յուրացման կամ վատնման և խուլիգանության՝ 3-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ինքնիրավչության, առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ալիմենտը վճարելուց չարամտորեն խուսափելու, փաստաթղթի կեղծիքի, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

https://www.1lurer.am/hy/2021/03/11/%D5%84%D5%A5%D5%AF-%D6%85%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-10-%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80-13-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/431011

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին