Մեկ մարդ զոհվել, 14-ը՝ վերքեր են ստացել Տեխասի նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Մեկ մարդ զոհվել, 14-ը՝ վերքեր են ստացել Տեխասի նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Մեկ մարդ զոհվել, 14-ը՝ վերքեր են ստացել հրաձգության հետեւանքով, որը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Բեյթաուն քաղաքում: Այդ մասին հաղորդել Է օկրուգի շերիֆ Հարիս Էդ Գոնզալեսը:

«Վիրավորների թիվն ավելացել Է՝ հասնելով 14-ի, նրանցից մեկին մեռած են գտել: Երեքին օրհասական վիճակում տարել Է Lifeflight-ը (սանավիացիայի կազմակերպություն), մնացածները, ինչպես հաղորդվում Է, վերքեր են ստացել, որոնք նրանց կյանքին չեն սպառնում»,-շերիֆը հայտարարել Է Twitter-ում:

ABC հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի Է ունեցել միջոցառման ընթացքում, որը նվիրված Էր այն երիտասարդի հիշատակման օրը, որն իր տանը սպանվել Էր շուրջ երկու շաբաթ առաջ: Շերիֆը նշել Է, որ միջադեպի վայրում ներկա Է եղել 50 մարդ, երբ անհայտ անձն ավտոմեքենայով անցել Է նրանց կողքով եւ կրակ բացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին