Մեծ Բրիտանիայում Ասմա Ասադի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադի նկատմամբ հետաքննություն է սկսել․ նրան կասկածում են Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ ահաբեկչական գործողություններ հրահրելու համար, հաղորդում է Sunday Times պարբերականը:
Ինչպես գրում է թերթը, ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ Guernica 37 փաստաբանների միջազգային ասոցիացիան «առաջին տիկնոջ դեմ ապացույցներ է ուղարկել»։
Նշվում է, որ հետաքննության արդյունքում Ասմա Ասադը կարող է զրկվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, ինչպես նաև ենթարկվել դատական հետապնդումների։
Ըստ Sunday Times-ի՝ քիչ հավանական է, որ առաջին տիկինը կժամանի Մեծ Բրիտանիա՝ դատական նիստին մանսակցելու, և պարզ չէ՝ արդյոք առանց նրա մասնակցության գործը կհասնի դատարան: Թերթը ենթադրում է, որ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) կարող է նրա նկատմամբ Սիրիայի սահմաններից դուրս չգալու վերաբերյալ արգելք սահմանել։
Ասմա Ասադը ծնունդով Մեծ Բրիտանիայից է․ նա ծնվել և կյանքի մեծ մասն անցկացրել Է Լոնդոնում, որտեղ մինչև ամուսնանալն աշխատել է ներդրումային բանկում․ ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։
https://www.tert.am/am/news/2021/03/14/Asad/3551948