Մարտունիում էլեկտրամատակարարման խնդիրը վերջնական լուծում կստանա մայիսին

Մարտունիում էլեկտրամատակարարման խնդիրը վերջնական լուծում կստանա մայիսին

Փետրվարի մեկից կառուցվում է Ստեփանակերտ-Մարտունի 35 կիլովոլտ լարմամբ նոր հոսանքագիծը: 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Մարտունու շրջանը սնուցող բարձրավոլտ օդային գծի մի մասը մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Նոր գծի երկարությունը կլինի 38 կիլոմետր:

Վահրամ Խաչատրյան («Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր ինժեներ) – Աշխատանքները կատարվում են 7-օրյա ռեժիմով, չկա շաբաթ-կիրակի, աշխատում ենք ամեն օր: Եթե եղանակը թույլ տա, բարեհաջող լինի, ինչպես պլանավորված է՝ կհասցնենք ավարտին:

Բարձրավոլտ հոսանքագծի վթարված հատվածները նորոգելուց հետո հարևան բնակավայրերից Մարտունու շրջան է բերվել երեք 10 կիլովոլտ լարմամբ հոսանքագիծ՝ էներգամատակարարումը դարձնելով 24-ժամյա:

Մասիս Սուլեյմանյան («Վարանդա» ցանցի տնօրեն) – Վերջին օդային գիծը կառուցվել է հունվարի 16-ին:

24-ժամյա էներգամատակարարմամբ, սակայն, Մարտունիում խնդրի մի մասն է լուծվել: Լարումը ցածր է, չի ապահովում սպառողներին անհրաժեշտ հզորությունը:

Մասիս Սուլեյմանյան – Տվյալ լարման պայմաններում նույնիսկ լվացքի մեքենաներ կամ ուրիշ որևէ արտեզյան ջրհորներ կամ տարբեր սարքավորումներ հնարավոր չէ օգտագործել:

«Արցախէներգո» ընկերությունից վստահեցնում են՝ հիմա Մարտունիում էլեկտրաէներգիայի մատակարարումն ավելի քիչ է խափանվում: Խնդիրը վերջնական լուծում կստանա մայիսի վերջին, երբ կառուցվի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած՝ 35 կիլովոլտ հոսանքագծին փոխարինող հատվածը:

Վահրամ Խաչատրյան – Մայիսի վերջին կփորձենք ավարտին հասցնել և ամբողջությամբ Մարտունու շրջանի էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնել:

Այժմ ընկերության խմբերն աշխատում են Ասկերանի շրջանում՝ Քռասնի գյուղից ոչ հեռու:

Մարտունիում էլեկտրամատակարարման խնդիրը վերջնական լուծում կստանա մայիսին (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին