«Մարտի 1»-ի գործով դատական նիստը նորից հետաձգվեց

«Մարտի 1»-ի գործով դատական նիստը նորից հետաձգվեց

«Մարտի 1»-ի գործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց: Նիստին ներկա չէին ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը: 

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ստացել է ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ Օհանյանը դեռևս հոսպիտալացված է և չի կարող նիստին ներկայանալ, իսկ ինքն առողջական խնդիրներ ունի և նույնպես չի կարող ներկայանալ դատական նիստին: 

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ներկայացել իր խորհրդով՝ հաշվի առնելով, որ նախապես տեղյակ է եղել, որ Սեյրան Օհանյանը չի ներկայանալու նիստին: Պաշտպանը նաև նշեց, որ ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել, ուստի Քոչարյանին խորհուրդ է տվել չներկայանալ՝ նաև այդ փաստը հաշվի առնելով: 

Մեղադրող Պողոս Պողոսյանն ասաց, որ հաշվի առնելով, որ արդեն չորրորդ դատականն նիստն է հետաձգվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ անձանց առողջական վիճակի առնչությամբ, ինքը պատրաստվում է տարբեր, այդ թվում՝ դատավարական հետևանքներ առաջացնող միջնորդություններով հանդես գալ՝ ընդհուպ սույն քրեական գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ քրեական գործն անջատելու և առանձին վարույթում քննելու վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, տարբեր պատճառաբանություններով այս քրեական գործն ուղղակի չի քննվում: 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին՝ ժամը 13.00-ին: 

«Մարտի 1»-ի գործով դատական նիստը նորից հետաձգվեց. Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալացված է (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին