«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է

«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է

«Մանչեսթեր Սիթի»-ն դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «քաղաքայինների» մրցակիցը «Էվերթոն»-ն էր: Պեպ Գվարդիոլայի թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում աչքի ընկան Իլկայ Գյունդոգանը և Կևին Դե Բրույնե:

«Մանչեսթեր Սիթի»-ն իրավունք ստացավ մասնակցելու Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչին, որտեղ «քաղաքայինների» մրցակիցները հայտնի կլինեն վիճակահանությունից հետո:

«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին