ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաղորդել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ասիացիների նկատմամբ «բռնությունների աճի» մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ ասիացիների և ասիական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ բռնության դեպքերի աճ է գրանցվել: Նրա խոսքով՝ «սարսափելի մահացու հարձակումներ» են իրականացվում, արձանագրվում են նաև «դպրոցներում հալածանքի և աշխատավայրերում խտրականության» դեպքեր: Բացի այդ, ասիացիների նկատմամբ ատելության սադրում է տեղի ունենում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
«Անցյալ տարվա ընթացքում անհանդուրժողականության, շահագործման և բռնության հազարավոր միջադեպեր եմ գրանցվել», – հայտարարել է Գուտերեշը: