ՄԱԿ-ի ԱԽ-ն քննադատել է Մյանմարում խաղաղ բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ բռնությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննադատել է Մյանմարում խաղաղ բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ բռնությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստացած է Մյանմարում բուժաշխատողների, քաղաքացիական հասարակության ու լրագրողների վրա ճնշումներով։ ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն քննադատել է  խաղաղ բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ բռնությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով անանուն դիվանագետներին։ Խորհուրդն իր խորը անհանգստությունն է հայտնել «բուժանձնակազմի, քաղաքացիական հանրության, արհմիությունների անդամների ու ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ սահմանափակումների կապակցությամբ», ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր կամայական ձերբակալվածներին։ ՄԱԿ-ում ընդգծել են, որ իշխանության եկած զինվորականները պետք է զսպվածություն դրսևորեն։ Նիստի ժամանակ ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Անվտանգության խորհուրդը կհետևի Մյանմարում իրավիճակին, սակայն բուն փաստաթղթում չի հիշատակվել ռազմական հեղաշրջման կամ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին։

https://factor.am/347109.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին