Մակրոնը և Էրդողանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն
Ըստ Ֆրանս Պրես գործակալության, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը ծրագրում է մարտի 2-ին բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Պարբերականը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնում է, միջոցառումը պետք է տեղի ունենա տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նշվում է, որ սա կլինի երկու ղեկավարների առաջին ուղիղ երկխոսությունը վերջին վեց ամսվա ընթացքում: Նախկինում նրանք բազմիցս հանդես են եկել միմյանց հասցեին քննադատություններով։ Թե ինչ թեմաներ են քննարկելու նախագահները, չի նշվում:
Մակրոնը և Էրդողանը վեց ամսվա ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ կանցկացնեն | 1in.am