Ղրիմում անընդունելի են համարել թերակղզու կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը

Ղրիմում անընդունելի են համարել թերակղզու կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը

Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ​​ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը անընդունելի է որակել Թուրքիայի դիրքորոշումը, որը թերակղզին չի ճանաչում որպես Ռուսաստանի Դաշնության մաս: Ըստ Մուրադովի՝ այս դիրքորոշումը չի զուգորդվում դաշնային մակարդակում երկու երկրների միջև լայն ու բեղմնավոր հարաբերությունների հետ:

«Երկու աթոռների միջև նստելը չի ​​աշխատի, և շուտով ստիպված կլինեք կողմնորոշվել», – ասել է Մուրադովը, որին հղում է անում «ՌԻԱ Նովոստին»: Նա հավելել է, որ թուրք գործարարներն արդեն ակտիվորեն աշխատում են Ղրիմում, բայց նրանք ստիպված են դա անել դուստր ձեռնարկությունների միջոցով:

Ղրիմում անընդունելի են համարել թերակղզու կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը | 1in.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին