Ղազախստանում հանքավայրից ավելի քան 288 000 դոլարի ոսկի է գողացվել
Ղազախստանի Ակմոլինսկի շրջանում ՆԳՆ-ն նախաքննություն է սկսել «Ղազախալտըն» ԲԲԸ-ից կաթոդային ոսկու գողության դեպքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` հղում տալով ոստիկանությանը:
Նախապես հաստատվել է, որ 122 միլիոն տենգե (ավելի քան 288 000 դոլար) արժողությամբ ոսկին գողացվել է մարտի 2-ի գիշերը:
Նախաքննությունը վարվում է «Գողություն» հոդվածով:
«Ստեղծվել է հատուկ քննչական-օպերատիվ խումբ քրեական ոստիկանության և հետաքննության փորձառու աշխատակիցներից՝ այս հանցագործության կատարմանը ներգրավված անձանց հայտնաբերելու և հաստատելու համար»,-հստակեցրել են ոստիկանության մամուլի ծառայությունից:
https://www.tert.am/am/news/2021/03/05/kazakhstan/3544399