Ձեր առաքելությունն ամուր պետականության երաշխիքն է.ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ձեր առաքելությունն ամուր պետականության երաշխիքն է.ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ իր շնորհավորական խոսքն է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Արմեն Աբազյան, ծառայության աշխատակիցներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Անվտանգությունը մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունն է, և դուք ձեր մշտական գործունեությամբ ապահովում եք դրա իրականացումը: Ձեր առաքելությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև՝ պատիվ և ամուր պետականության երաշխիք: Մաղթում եմ հանրային վստահության առավել բարձրացում եւ ամրապնդում, ինչը ձեռք եք բերել մասնագիտական բարձր որակների և տարիների ծառայության շնորհիվ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին