Հրշեջները մարել են Ստեփանավանում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Ստեփանավանում բռնկված հրդեհը

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 12-ին, ժամը 13։54-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին գտնվող քարի արտադրամասի բակում այրվում է տնակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 15։06-ին։ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց մայրուղու մոտակայքում այրվել է փայտե տնակ (մոտ 18 քմ)։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին