Հրդեհ Ստեփանավան քաղաքում

Հրդեհ Ստեփանավան քաղաքում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասի պահեստում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է պահեստավորած անասնակեր (մոտ 6000 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։17-ին։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին