«Հոֆենհայմ»-ը զիջեց «Մայնց»-ին. Ադամյանը չմասնակցեց խաղին

«Հոֆենհայմ»-ը զիջեց «Մայնց»-ին. Ադամյանը չմասնակցեց խաղին

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մայնց»-ին:

Հանդիպման հենց մեկնարկում` առաջին րոպեին, «Մայնց»-ը բացեց խաղի հաշիվը: «Հոֆենհայմ»-ը միայն 39-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը: Մինչ թիմերը կգնային ընդմիջման «Մայնց»-ը կրկին հաշվի մեջ առանց անցավ: Երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: «Հոֆենհայմ»-«Մայնց»` 1:2:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է, իսկ «Մայնց»-ը` 14-րդը:

«Հոֆենհայմ»-ը զիջեց «Մայնց»-ին. Ադամյանը չմասնակցեց խաղին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին