Հունաստանի արտգործնախարարը ապրիլի 14-ին կայցելի Թուրքիա

Հունաստանի արտգործնախարարը ապրիլի 14-ին կայցելի Թուրքիա

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ապրիլի 14-ին կմեկնի Թուրքիա՝ ընդունելով Անկարա այց կատարելու Թուրքիայի հրավերը՝ փոխանցում է Greek City Times-ը:  

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Չավուշօղլուն անդրադարձել է արևելյան միջերկրածովյան վեճի պատճառով թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությանը՝ ընդգծելով, որ Աթենքում կայացած խորհրդակցական բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:

Հունաստանի արտգործնախարարը ապրիլի 14-ին կայցելի Թուրքիա (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին