Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն

Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն

 Հայաստանի շախմատի առաջնության 2021 թվականի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին: Հաղթանակ տոնեց նաև Մամիկոն Ղարիբյանը:

11 հնարավորից հավաքելով 8,5 միավորով Հայաստանի 81-րդ առաջնության չեմպիոն հռչակվեց Հովհաննես Գաբուզյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Արման Փաշիկայնը և Սամվել Տեր-Սահակյանը:

Գաբուզյանը Հայաստանի չեմպիոն է դարձել 2017 թվականին:

Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին