ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիայի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Ճանապարհները Հայաստանում – Նորություններ – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (mes.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին