ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Դժվարանցանելի է Լոռու մարզի Սպիտակի ոլորանները։

Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Արագածի, Թալինի, Ծաղկահովիտի, տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է։

Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհները Հայաստանում – Նորություններ – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (mes.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին