ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Գասպարյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ: