ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է
Ոստիկանությունը հերքում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրն այն մասին, թե ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանապետը շարունակում է իրականացնել իր գործառույթները:
«Լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության պետը շարունակում է կատարել իր գարծառույթները»,-նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
https://armenpress.am/arm/news/1044734.html