Հինգերորդ զորամիավորումը մարտավարական զորավարժություն է անցկացրել

Հինգերորդ զորամիավորումում մայիսի 14-ին անցկացվել է տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն։
Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։
Ըստ աղբյուրի՝ զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։