Հեծանվավազքի առաջնության բոլոր հաղթողները հայտնի են

Հայաստանի հեծանվավազքի առաջնության բոլոր տարիքային խմբերի հաղթողները հայտնի են:
Երևանի հեծանվահրապարակում կայացած առաջնությունում պայքարը ծավալվեց 4 տարիքային խմբերում 5 մրցաձևերից: Բոլոր 5 մրցաձևերում Հայաստանի բացարձակ չեմպիոն դարձավ Դավիթ Մկրտչյանը:
Երիտասարդների պայքարում Երկու չեմպիոն կա պատանիների մրցապայքարում՝ Վահե Վիրաբյանը և Խաչիկ Շալյանը: Տարբեր մրցաձևերում ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Վալեջյանը, Նարեկ Դավթյանը և Վաչագան Գեոլեցյանը: Աղջիկների պայքարում չեմպիոնների կոչումներ նվաճեցին Սվետլանա Մկրտչյանը և Սաթենիկ Ղազարյանը:
«Հաշվի առնելով, որ նախորդ տարի Հայաստանի առաջնություն չկայացավ կորոնավիրուսի պատճառով, այս տարվա արդյունքները հուսադրող են»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: