Հարձակում է տեղի ունեցել Բեռլինում Չինաստանի դեսպանատան վրա

Հարձակում է տեղի ունեցել Բեռլինում Չինաստանի դեսպանատան վրա

Այսօր առավոտյան, մարտի 10-ին, Բեռլինում, անհայտ անձը մի քանի դյուրավառ նյութով շշեր է նետել Չինաստանի դեսպանատան տարածք: Դեսպանության անվտանգության ծառայությունը բռնել է հարձակվողին, նրա գործողությունների դրդապատճառները դեռ պարզված չեն: Այս մասին գրում է EADaily լրատվականը:

Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 06: 00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին) Բեռլինի Միտտե շրջանում: Դիվանագիտական առաքելության աշխատակիցներն ինքնուրույն մարել են կրակը, միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել:

Հայտնի է, որ ոստիկանությանը հանձնված հարձակվողը 42 տարեկան է: Հետաքննությունն իրականացնում է Քրեական գործերի հողային վարչության պետական անվտանգության վարչությունը:

https://www.tert.am/am/news/2021/03/10/chinese-embassy/3548774

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին