Հավայան կղզիներից տարհանել են բնակիչներին՝ ամբարտակի փլուզման վտանգի պատճառով
Հավայան կղզիների Մաուի շրջանում հայտարարվել է բնակչության պարտադիր տարհանման մասին՝ Կաուպակալուա ամբարտակի փլուզման մոտալուտ սպառնալիքի պատճառով. հայտնել է տեղի արտակարգ իրավիճակների վարչությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը հայտարարել է Կաուպակալուա ամբարտակի փլուզման անմիջական սպառնալիքի մասին … Մարդկանց կյանքին սպառնացող ջրհեղեղ և զգալի նյութական վնասներ են սպասվում ամբարտակի հոսանքն ի վար Հաիկու և Պաուվելա շրջաններում: Մաուիի իշխանությունները հայտարարել են վտանգավոր շրջաններից մարդկանց տարհանման մասին»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է վարչության կայքում։ Հաիկույի շրջան գնացող մայրուղին փակվել է: Հաղորդվում է, որ հորդառատ անձրևների պատճառով ջուրը հասել է ամբարտակի գագաթին: Իշխանությունները սկսել են ապաստարաններ բացել տարհանվածներին տեղավորելու համար: