ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ.-ին Մինսկում

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ.-ին Մինսկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի (Հավաքական անվտանգության խորհուրդ) հերթական նստաշրջանը կկայանա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկ քաղաքում»,- հաղորդել Է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը` ամփոփելով նոյեմբերի 23-ին Երևանում անցկացված գագաթնաժողովի արդյունքները:

ՀԱՊԿ-ի նախագահությունը նոր միջնստաշրջանային փուլում անցել Է Բելառուսին: Ավելի վաղ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել Էր, որ Մինսկը ՀԱՊԿ-ի նախագահությունն ընդունում Է «միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի ժամանակաշրջանում»: «Ակնհայտ Է Եվրասիական մայրցամաքում ռազմաքաղաքական իրադրության աննախադեպ սրումը, նոր աշխարհակարգի հարցին մոտեցումների հետագա բևեռացումը», – հաղորդել Է Լուկաշենկոն, նոյեմբերի 23-ին Երևանում հանդես գալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի լիագումար նիստում: Նա նաև ընդգծել Է, որ «բելառուսական նախագահությունը կգործադրի բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են լարվածության ապաԷսկալացմանը, հակամարտային ներուժի նվազեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամների համատեղ գործողությունների միջոցով փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը»:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին