Հայ ուխտավորները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ այցելել են քրիստոնեական Դադիվանք և Ամարաս համալիրներ:  Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Հայ ուխտավորների խումբը ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայ ուխտավորները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին