«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց:  Շարժման անդամ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ ակցիայի նպատակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

«Մենք առավոտյան Արտաքին գործերի նախարարության մոտ էինք, հիմա էլ տեղեկություններ ունեինք, որ Փաշինյանը գալու է նախագահական՝ նախագահի հետ հանդիպելու: Եկել ենք այստեղ, իրականացնում ենք մեր ակցիան»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:

Մարտի 13-ի, ժամը 12:00-ին «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին