Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք. մահացել է 18 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 157 դեպք, որից 327 հազար 29-ը`առողջացած, 7874-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6767 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 7571 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, առողջացել է 470 քաղաքացի, արձանագրվել է մահվան 18 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 472 հազար 320-ի: