Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք
Հայաստանում մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, առողջացել է 378 քաղաքացի, մահացել՝ 7-ը:
Մեկ օրում կատարվել է 2825 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 744863-ի:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ:
Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 822 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
https://armenpress.am/arm/news/1045239.html