Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, առողջացել է 445 մարդ

Հայաստանում մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք, առողջացել է 445 քաղաքացի, մահացել է 10-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 2377 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1039050-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220927 դեպք, որոնցից 208899-ն առողջացման, 4333-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6635 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1060 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։