Հայաստանի և երեք այլ երկրների բռնցքամարտիկներ Երևանում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայաստանի և երեք այլ երկրների բռնցքամարտիկներ Երևանում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի միջազգային մրցաշար:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Դեկտեմբերի 16-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները:

Ընդ որում, Հայաստանը և Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկուական թիմով: Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականի մարզչական կազմը իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտա հավաքականի առաջին և երկրորդ համարներին: Հավաքականում կլինեն նաև նոր անուններ:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին